Պաշտոնական. Լովրենը տեղափոխվեց Զենիթ
27/07/2020 16:42

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: ՌՊԼ-ի գործող չեմպիոն «Զենիթը» ձեռք բերեց «Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
31-ամյա խորվաթ պաշտպանի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ Լովրենը անգլիական ակումբի հետ նախորդ տարի հաղթեց Չեմպիոնների լիգան, իսկ այս տարի ՝ ԱՊԼ-ն:
https://www.instagram.com/p/CDJRG9Ei-dr/?utm_source=ig_web_copy_link
Բացի այդ, Խորվաթիայի հավաքականի կազմում Լովրենը 2018-ին դարձավ Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 15 հանդիպման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում