«Ժողովուրդ». Մարությանը Հայկ Սարգսյանի փոխարեն այլ մարդ այդ պաշտոնում չի նշանակի
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն արդեն նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի փոխարեն այլ մարդ այդ պաշտոնում չի նշանակի: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից ազատվել է աշխատանքից: Եվ չնայած դեռ 12 օր է, ինչ փոխքաղաքապետերի հաստիքներից մեկն ազատ է, սակայն, մեր տեղեկություններով՝ որոշում է կայացվել ոչ թե նոր տեղակալ նշանակել, այլ նրա գործառույթները բաժանել փոխքաղաքապետեր Հրաչյա Սարգսյանի եւ Սերգեյ Հարությունյանի միջև:
Հայկ Սարգսյանը զբաղվում էր քաղաքապետարանի ֆինանսական հարցերով եւ հիմա որոշում է կայացվել, որ, օրինակ, գույքահարկի հարցերով զբաղվելու է Սերգեյ Հարությունյանը, մյուս հարցերով՝ Հրաչյա Սարգսյանը: Եվ մեր տեղեկություններով՝ դրա պատճառներից մեկն այն է, որ Հայկ Սարգսյանն իրականում լավ կադր է, իսկ գաղտնիք չէ, որ քաղաքապետարանում կադրային սով է, եւ վայրագությունների և բաժինների մեծ մասը ղեկավարներ չունեն: Հիշեցնենք նաեւ, որ Հայկ Սարգսյանը դեռեւս փետրվարի 15-ին էր դիմել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ցանկություն հայտնելով այլ աշխատանքի տեղափոխվել, սակայն հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակում կանխատեսվող ֆինանսական խնդիրները, որոշում էր կայացվել հետաձգել նրա դիմումի քննարկումը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում