ԵՄ-ն առնվազն մինչև օգոստոսի կեսը չի բացի Ռուսաստանի հետ սահմանները
28/07/2020 13:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Եվրամիությունը, ինչպես և սպասվում է, կրկին Ռուսաստանը չի ընդգրկի այն պետությունների ցանկում, որոնց հետ ԵՄ երկրները կարող են բացել սահմանները:
Թարմացված «սպիտակ ցուցակը» Բրյուսելը կհրապարակի առաջիկա օրերին, հաջորդ անգամ այն կվերանայվի օգոստոսի կեսերին։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ԵՄ Խորհրդի ԵՄ երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը:
«Ոչ, Ռուսաստանը դեռ չի ընդգրկվի այս ցուցակում: Ցավոք, վիճակագրությունն ասում է, որ դա դեռ վաղ է», – ասել է աղբյուրը:
Նշենք, որ հուլիսի 1-ից ԵՄ-ն թույլ տվեց մի շարք երկրների քաղաքացիների մուտքը ԵՄ՝ հաշվի առնելով այդ երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում