Պաշտոնական. Արարատը պայմանագրեր է կնքել Քրսիտիան Խիմենեսի և Հրայր Մկոյանի հետ

Պաշտոնական. Արարատը պայմանագրեր է կնքել Քրսիտիան Խիմենեսի և Հրայր Մկոյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒLԻՍԻ, Sport.times.am: «Արարատը» պայմանագրեր է կնքել պաշտպաններ Քրսիտիան Խիմենեսի և Հրայր Մկոյանի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Խիմենեսը «Արարատի» կազմը համալրել է «Լոռիից», իսկ Մկոյանի վերջին ակումբը եղել է «Շիրակը»:

33-ամյա պաշտպանը Հայաստանում հանդես գալու ահռելի փորձ ունի: Նախկինում խաղացել է «Ուլիս», «Միկա» ակումբներում, պաշտպանել է «Ալաշկերտի», «Գանձասար-Կապանի», «Արարատ-Արմենիայի» գույները, ինչպես նաև հանդես է եկել «Արարատում»: Մկոյանը հարուստ կարիերայի ընթացքում եղել է նաև «Էսթեղլալ», «Բուդեյովիցե», «Սպարտակ Նալչիկ» ակումբներում: Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է ավելի քան 40 հանդիպում:

Քրիստիան Խիմենեսը մինչ «Լոռի» տեղափոխվելը հանդես է եկել իսպանական «Ալկալա» ակումբում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում