Ղազախստանի առաջնությունը կրկին հետաձգվել է

Ղազախստանի առաջնությունը կրկին հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.amՂազախստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլային լիգան հայտնել է, որ Ղազախստանի Հանրապետության Նախագահի՝ երկրում կարանտինային միջոցառումները երկարաձգելու կարգադրության կապակցությամբ, հետաձգվել է ֆուտբոլային մրցումների անցկացումը:

Մրցաշրջանը վերսկսելու հարցի վերանայման ժամկետները կախված կլինեն Ղազախստանում կարանտինային իրավիճակի ավարտից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանի Պրեմիեր լիգան պետք է վերսկսվեր օգոստոսի 3-ին: Այս մասին տեղեկացրել էր Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Ազամատ Այտխոժինը: Հաղորդվում էր, որ հանդիպումները կանցկացվեն երկու քաղաքներում: Դա հնարավորություն կտա միջոցներ և ժամանակ խնայել:

Ղազախստանի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Կայրաթը», որը վաստակեց ինը միավոր: Յոթ միավորով երկրորդը երկրի գործող չեմպիոն «Աստանան» է, որի կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ մարտի կեսերին Ղազախստանի առաջնությունն առաջին անգամ ընդհատվեց համաճարակի պատճառով: Հուլիսի 1-ին առաջնությունը վերսկսվեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում