Արտակ Զաքարյանն ու Ֆէն Յույցզյունն ընդգծել են հայ-չինական կապերի ամրապնդման կարեւորությունը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հուլիսի 9-ին հանդիպել է Չինաստանի Արդի միջազգային հարաբերությունների ակադեմիայի Ռուսաստանի ինստիտուտի տնօրեն Ֆէն Յույցզյունի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Ֆէն Յույցզյունի գնահատմամբ՝ երկու երկրների միջեւ դիվան ագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական կապերը հասել են բարձր մակարդակի: Ըստ հյուրի, դրա մասին վկայում են առեւտրատնտեսական, քաղաքական փոխգործակցության, միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ հումանիտար ոլորտներում վերջին տարիներին գրանցված հաջողությունները: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել տարբեր բնագավառներում էլ ավելի զարգացնելու երկու երկրների ունեցած մեծ ներուժն ու հնարավորությունները:

Հյուրերի խնդրանքով Արտակ Զաքարյանը ներկայացրել է Ազգային ժողովի եւ մշտական հանձնաժողովների գործառույթները, անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության առանձնահատկություններին ու այդ ասպարեզում կատարվող քայլերին, խոսել Հայաստանի վարած բազմաբեւեռ ու հավասարակշռված արտաքին քաղաքականությունից: Ինստիտուտի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերը վերաբերել են նաեւ տարածաշրջանին, մերձավոր-արեւելյան զարգացումներին, դրանցում հայկական համայնքների հետ կապված խնդիրներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրին եւ խաղաղ զարգացման հնարավորություններին: Քննարկվել են ռազմատեխնիկական եւ ռազմաքաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում