ԱՄՆ-ի Կոնգրեսն արգելափակել է ռազմական օգնությունը սիրիացի ապստամբներին
Նմանատիպ
Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հետախուզության հարցերով զբաղվող կոմիտեների անդամները քննարկել են սիրիացի ապստամբներին ռազմական օգնությունն արգելափակելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Hill-ը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին:
Կոնգրեսականները քվեարկել են սիրիացի ապստամբներին ցուցաբերվող օգնության ֆինանսավորման խիստ սահմանափակումներ մտցնելու օգտին: Նման որոշման պատճառ են դարձել այն երկյուղները, որը զենքը կարող է հայտնվել ահաբեկչական խմբերի ձեռքում: Կոմիտեների անդամների կարծիքով՝ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ծրագիրը մտածված եւ գործունակ չէ, քանի որ չի նախատեսում այն զենքի վերահսկողության հնարավորությունը, որը մատակարարվելու է Սիրիային:
Թե կոնկրետ ինչ միջոցառումների օգտին են քվեարկել կոնգրեսականները, հայտնի չէ, քանի որ քվեարկությունը տեղի է ունեցել դռնփակ ռեժիմով: Սակայն, աղբյուրի խոսքով, ընդունված միջոցները բավարար կլինեն անհնարին դարձնելու Բարաք Օբամայի վարչակազմի կողմից պլանավորված զենքի մատակարարումները:
Մինչդեռ վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ կոնգրեսականները խանգարում են իրենց կատարելու ապստամբներին զինելու ծրագիրը՝ ընդսմին չառաջարկելով այլընտրական տարբերակներ:
Հունիսի 14-ին Բարաք Օբամայի վարչակազմը որոշում էր ընդունել սիրիացի ապստամբներին հրաձգային զենք, հակատանկային համալիրներ եւ զինամթերք մատակարարելու մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում