ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման համար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: Օգոստոսի 9-ին՝ ժամը 19:00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը Հայաստանի գավաթակիր «Նոայի» և չեմպիոն «Արարատ-Արմենիայի» միջև։
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են լուսաբանել հանդիպումը, կարող են մինչև օգոստոսի 6-ը՝ ժամը 18:00, հաստատել իրենց մասնակցությունը՝ media@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկելով իրենց անուն-ազգանունը և լրատվամիջոցի անունը: Լրատվամիջոցների հավատարմագրված ներկայացուցիչները օգոստոսի 7-ին կստանան իրենց հավատարմագրումը հաստատող պատասխան նամակ, որում ներկայացված կլինի նաև հավատարմագրերը ստանալու կարգը:
Ինչպես և VBET Հայաստանի գավաթի եզրափակչին, Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպմանը ևս կարող է ներկա լինել առավելագույնը 20 լրագրող + 10 ֆոտոթղթակից: Հայտերի ավելի մեծ քանակի դեպքում առավելությունը կտրվի մրցաշրջանի ընթացքում Հայաստանի առաջնության և VBET գավաթի խաղարկության հանդիպումները լուսաբանած լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հանդիպման մուտքը՝ բժշկական դիմակներով և ձեռնոցներով,-տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում