Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
03/08/2020 13:27

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Հանրապետության տարածքում օգոստոսի 3-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Oգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով, 7-8-ը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքում՝
Հետևեք մեզ նաև Telegram-ում