Բարսելոնան սահմանել է Ֆատիի հրաժարագինը
03/08/2020 17:19
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: Կատալոնական «Բարսելոնան» սահմանել է թիմի երիտասարդ կիսապաշտպան Անսումանե Ֆատիի հրաժարագինը, տեղեկացնում է Goal-ը:
Նշվում է, որ կատալոնական ակումբը 400 միլիոն եվրո հրաժարագին է սահմանել Ֆատիի համար:
Կատալոնական ակումբը ցանկանում է զերծ մնալ Նեյմարի հետ տեղի ունեցած իրավիճակից:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ֆատին անցկացրել է 24 հանդիպում և դարձել ՝ 7 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում