Շրջափակման հետեւանքով յոթ օր սննդամթերքի մուտքը Հալեպ դադարեցված է
Նմանատիպ
երջին օրերի Հալեպի շրջափակումը սովամահության վտանգի առջև է կանգնեցրել քաղաքի բնակչությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հաղորդեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը: «Սովորաբար, Հալեպի շրջակա գյուղերը քաղաքին մատակարարում էին սննդամթերք’ բանջարեղեն, միրգ, կաթնամթերք, ալյուր, սակայն շրջափակման հետևանքով յոթ օր է, ինչ սննդամթերքի մատակարարումը դադարեցված է»,-նշեց հալեպ? ?հայը: Պողիկյանի հաղորդմամբ’ Հալեպի առատ շուկաներն այսօր դատարկվել են, խանութների մեծ մասը փակ է, շատ քիչ փռեր են բաց’ ալյուր չլինելու պատճառով: Քաղաքի մայրուղիները փակված են, որի պատճառով վառելանյութի, դեղորայքի և այլ կենսական նյութերի պակասություն կա, իսկ բժիշկների մեծ մասը լքել է քաղաքը: Բացի դրանից, շրջափակման և սիրիական թղթադրամի անկման հետևանքով առաջացել է աննախադեպ սղաճ: «Պարենի գինը եռապատկվել է, վառելանյութը’ տասնապատկվել: Արդեն մեկ տարի գործազուրկ ժողովուրդն այսօր դժվարանում է հոգալ իր ապրուստի կենսական կարիքները: Դժվար է իրավիճակը հատկապես բազմանդամ ընտանիքների դեպքում».-ասաց Զարմիկ Պողիկյանը: Նրա խոսքերով’ էլեկտրական հոսանքն ու ջուրը հաճախ անջատում են, իսկ քաղաքի մեջ զինյալ բախումներն ու անկանխատեսելի պայթուններն սպառում են խաղաղ բնակչության կյանքին:
«Հալեպահայության Շտապ օգնության մարմինն ու բարեսիրական միությունները շարունակում են օգնել մեր հայրենակիցներին, կարիքավորներին ամսական հերթականությամբ սնունդով ապահովելով, ինչպես նաև ծառայողական տարբեր աշխատանքներով’ բուժօգնություն վիրավորներին, բախումնային գոտիներում ապրող հալեպահայության տեղափոխում»,-հավելեց Զարմիկ Պողիկյանը:
ՄԱԿ-ի տվյալներով’ ավելի քան երկու տարի ձգվող սիրիական պատերազմի արդյունքում մինչև 2013 թ. ապրիլ մահացել է մոտ 100 հազար մարդ: Սիրայում ներքին գաղթականների թիվը 4.5 միլիոն է, իսկ մոտակա երկրներում փախստականները 1.5 միլիոն են: Կառավարական զորքերը փորձում են Հալեպն ազատագրել ընդդիմադիրներից: Գրեթե ամեն օր թեժ մարտեր են ընթանում, պայթյուններ ու հրթիռակոծություններ են լինում, որոնց ժամանակ տուժում է նաև խաղաղ բնակչությունը, նաև հայերը: Վերջին պայթյուններից օրեր առաջ 3 հայ էր վիրավորվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում