Սյունիքն արդեն նոր մարզպետ ունի

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունիսի 10-ին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակեց Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին:  ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու առաջարկը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում արել էր ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Վահե Հակոբյանը Սյունիքի 5-րդ մարզպետն է: Սյունիքի մարզպ ետարանը ձևավորվել է 1996-ին’ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն։

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր տան մոտ տեղի ունեցած միջադեպից հետո նախ հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները, այնուհետ հրաժարականի դիմում էր ներկայացրել, որը կառավարությունը հաստատել է հունիսի 6-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում