Ռեգիլոնը բանակցում է Չելսիի հետ
04/08/2020 17:38

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը, որը վարձակալությամբ խաղում է «Սևիլիայում», կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
The Sun-ի փոխանցմամբ՝ Ռեգիլոնի ու լոնդոնյան թիմի միջև բանակցություններն արդեն սկսվել են:
«Չելսին» մտադիր է 18 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել Ռեգիլոնի տրանսֆերը գնելու համար:
Հիշեցնենք, որ Ռեգիլոնի ծառայություններով հետաքրքրված է նաև «Էվերթոնը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում