Արարատի մարզի Նորամարգ գյուղի դպրոցի ուսուցիչների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
05/08/2020 11:46

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Արարատի մարզի Նորամարգ գյուղի դպրոցի ուսուցիչները, համայնքի բնակիչները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում. պատճառն այն է, որ դպրոցի տնօրենի ընտրությունները տապալվել են:
Հուլիսի 17-ին նշանակված առաջին ընտրությունը չէր կայացել՝ ԿԳՄՍ նախարարության 3 ներկայացուցիչների չներկայանալու պատճառով։ Հինգ աշխատանքային օր հետո՝ հուլիսի 23-ին, պետք է 2-րդ անգամ կայանար ընտրությունը, սակայն այս անգամ էլ ընտրությանը ներկա չեն եղել մարզպետարանի 2 և համայնքի 1 ներկայացուցիչը։
«Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տապալում է ընտրությունները, որպեսզի գործող տնօրեն Ծովինար Գալստյանը չընտրվի»,- հիմնավորում են ակցիայի մասնակիցները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում