Լիվերպուլը բանակցություններ է վարում Նորվիչի խաղացողի հետ

Լիվերպուլը բանակցություններ է վարում Նորվիչի խաղացողի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am«Լիվերպուլը» մոտ ժամանակներս կարող է ձեռք բերել թիմի ձախ պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնին հարկ եղած դեպքում փոխարինողի:

Ինչպես հաղորդում է The Independent-ը՝ կարմիրները բանակցություններ են վարում ԱՊԼ-ից դուրս մնացած «Նորվիչ Սիթիի» խաղացող Ջամալ Լյուիսի վերաբերյալ: 22-ամյա ֆուտբոլիստին մի քանի ակումբներ են հավակնում, սակայն, մերսիսայդցիները, որոնք պատրաստ են նրա համար մոտ 10 մլն ֆունտ (11 մլն եվրո) վճարել, մրցակիցներից առաջ են: Անգլիայի չեմպիոնների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բարձր է գնահատում նրա տաղանդը:

«Լիվերպուլին» Լյուիսի համար պայքարում կարող է օգնել այն փաստը, որ ֆուտբոլիստի շահերը ներկայացնում է նույն գործակալությունը, որը զբաղվում է Ռոբերտսոնի ու Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի գործերով: Ջամալն ինքը դադարեցրել է արձակուրդն ու սկսել է մարզվել, որպեսզի հավանական տրանսֆերից առաջ մարզավիճակ ձեռք բերի:

Լյուիսը «Նորվիչի» կազմում հանդես է գալիս 2016 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում