Միլանը պատրաստ է 10-15 մլն եվրո առաջարկել Միրանչուկի համար

Միլանը պատրաստ է 10-15 մլն եվրո առաջարկել Միրանչուկի համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: «Միլանը» փորձում է նորից ձեռք բերել «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկին: Այս մասին հաղորդում է Milan Live-ը՝ հղում անելով Corriere dello Sport-ին: Միլանցիները պատրաստ են խաղացողի համար 10-15 մլն եվրո առաջարկել:

Ընդ որում «Միլանը» ստիպված կլինի պայքարել «Ատալանտայի» հետ, որը չի հրաժարվել Միրանչուկի տրանսֆերի հետ կապված պլաններից:

Կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 32 խաղի, խփել 16 գոլ ու դարձել 5 փոխանցման հեղինակ:

Նրա շուկայական արժեքը 15,5 մլն եվրո է:

Ձմռանը «Լոկոմոտիվը» Միրանչուկին բաց չթողեց «Միլան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում