Եթե Քլոյանի հայրը 30 միլիոնը շպրտի երեսիս, խոստանում եմ այն բաժանել պայմանագրայիններին. Խաչատրյան

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: «Այս խնդիրն առաջացավ, երբ զոհված զինծառայողների ծնողները դիմեցին համակարգող խորհուրդ, որ մենք Կառավարությանը ներկայացնենք չափորոշիչ, որը կկիրառվի զոհվածի ընտանիքի նկատմամբ»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը՝ անդրադառնալով «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն՝ ընդդեմ սևազգեստ մայրերի հայցին։
Նա նշեց, որ իրենք երբեք գումարային առումով չեն սակարկել և ասել՝ մեզ 30 միլիոն դրամ տվեք:
«Մենք ասել ենք, որ սահմանը պահելիս զոհվածների ընտանիքների դեպքում կիրառվեն նույն չափորոշիչները, որոնք կիրառվել են Երևանի քաղաքապետարանի մոտ մարտի 1-ին մահացածների ընտանիքների նկատմամբ։ Մեր այդ ասածը դարձավ քարկոծման առիթ: Այսօր այս հարցով երկրորդ դատական նիստն է: Հիմա մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հայտարարել է, որ Խլղայան Սաթիկին դատի չի տվել, բայց ասել է, որ գալու է դատարան և այդ 30 միլիոնը շպրտի տիկին Մարգարիտայի երեսին: Ես խոսք եմ տալիս, որ եթե գա և շպրտի, այդ 30 միլիոնը բաժանելու եմ մեր սահմանը պահող պայմանագրայինների ընտանիքներին», – շեշտեց Մարգարիտա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները սևազգեստ մայրերի դեմ դատական հայց են ներկայացրել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում