Վանի Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին բացվել է այցելուների համար
Նմանատիպ
Ալբայրաք գյուղում զինվորական զորամասերի դուրսբերումից հետո վերաբացվել է Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական internethaber.com-ը:
Ալբայրաքում հակաահաբեկչական պայքար վարելու հիմնավորմամբ 31 տարի առաջ տեղակայվել էր Թուրքիայի ԶՈՒ հրամանատարության տակ գտնվող երրորդ սահմանային գումարտակի անձնակազմը: Սակայն թուրք-քրդական հաշտեցման գործընթացի կապակցությամբ զորքերը այս տարածքից դուրս են բերվել: Արդյունքում 1700-ամյա եկեղեցին բացվել է այցելության համար:
Զինվորականների դուրս գալուց հետո եկեղեցու անվտանգությանը հետևող Մեսութ Այդընը նշել է, որ եկեղեցու վերանորոգումը դրական ազդեցություն կարող է ունենալ զբոսաշրջության զարգացման համար: «Մենք’ որպես այստեղ բնակվող գյուղացիներ, ցանկանում ենք, որպեսզի եկեղեցին ամենակարճ ժամանակահատվածում վերանորոգվի: Այս աշխատանքները մեզ համար շատ կարևոր են»,- ասել է Այդընը:
Վանի մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Մուզաֆֆեր Աքթուն նշել է, որ կիսաքանդ վիճակում գտնվող եկեղեցին վերականգնելու համար աշխատանքները կիրականացնի Գեոդեզիայի և հուշարձանների Վանի տարածաշրջանային վարչությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում