Հայերի ստեղծած արժեքների հաշվին` թուրքերը զարգացնում են զբոսաշրջությունը
Նմանատիպ
Օսմանյան կայսրության հայտնի հայազգի ճարտարապետ Սինանի տանը Կայսերիի Աղըրնաս գյուղում դարձել է տարածաշրջանային զբոսաշրջային լուրջ կենտրոն Թուրքիայում:
Հայ ճարտարապետը Սինանը մեծ ներդրում է ունեցել Օսմանյան կայսրության ճարտարապետության զարգացման գործում: Սուլեյման սուլթանի օրոք հայ ճարտարապետը նշանակվել է կայսրության գլխավոր ճարտարապետի պաշտոնում:
Սինանին վերագրվում է շուրջ 360 շինություն. Թուրքիայում կառուցել է 81 մեծ ու 50 փոքր մզկիթներ, 55 մեդրեսե (մահմեդական միջնակարգ և բարձրագույն դպրոց), 19 դամբարան, 8 կամուրջ, 31 պալատ և այլն: Նրա ստեղծած ճարտարապետական կոթողները մինչ օրս համաշխարհային ճարտարապետության նմուշներ են:
2011 թ-ից սկսած’ ամեն տարի ճարտարապետ Սինանի ծննդավայր Աղըրնազ գյուղում գտնվող նրա տանը հիշատակի արարողություն է իրականացվում:
Համաշխարհային մասշտաբի’ միջնադարի մեծ ճանաչում ունեցած ճարտարապետ Սինանի հայկական ծագում ունենալու մասին ժամանակակից Թուրքիայում բարձրաձայնել է Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը, ինչը լուրջ դժգոհությունների և խոսակցությունների առիթ էր հանդիսացել երկրի ազգայնականների շրջանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում