Վրաստանում ընտրական մրցակցությունը թեժ է լինելու
12/07/2013 11:37
Նմանատիպ
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է հոկտեմբերի 27-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների առաջին 7 թեկնածուներին, որոնք առաջադրվել են նախաձեռնող խմբի և կուսակցությունների կողմից, տեղեկացնում է Грузия Online-ը:
Նախաձեռնող խմբի կողմից առաջադրվել են Միխայիլ Սալուաշվիլին, Տարիել Խվեդելիձեն, Նեստան Կիրտաձեն, Գիորգի Գախոկիան, Մամուկա Չոխոնելիձեն, Նիկոլոզ Գոգիջանիձեն, իսկ Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունն առաջադրել է իր ղեկավար Շալվա Նատելաշվիլին:
Ակնկալվում է, որ հայտ կներկայացնեն նաև «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Դավիդ Բաքրաձեն, արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ, օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն և նախկին արտգործնախարար Սալոմե Զուրբիշվիլին, նշում է աղբյուրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում