Պուտինը հրամանագիր Է ստորագրել ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության 110-ամյակը տոնելու մասին
12/07/2013 13:34
Նմանատիպ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել 2014 թվականին ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության 110-ամյակը տոնելու մասին: Փաստաթուղթը հուլիսի 12-ին հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հաշվի առնելով գործակալության կարեւոր դերը Ռուսաստանում զանգվածային լրատվամիջոցների զարգացման գործում եւ միջազգային տեղեկատվական փոխանակման մեջ, պետության ղեկավարը կարգադրել Է գալիք տարում անցկացնել այդ տարեթվին նվիրված միջոցառումներ: Ռուսաստանի կառավարությանը հանձնարարված Է ապահովել դրանց նախապատրաստումն ու անցկացումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում