Վրաստանում հարցվածների 63 տոկոսը դժգոհ Է վրաց-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակից. NDI
12/07/2013 15:41
Նմանատիպ
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից Վրաստանում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ դրա մասնակիցների 63 տոկոսին դուր չի գալիս Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների ներկայիս մակարդակը, տեղեկացնում է«Apsny.ge»-ն:
Հարցվածների 25 տոկոսը գոհ Է վրաց-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակից, 10 տոկոսը չգիտի պատասխանը, իսկ 1 տոկոսը հրաժարվել Է պատասխանել:
NDI-ի հետազոտությունը ֆինանսավորել Է Շվեդիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալությունը: Այն անցկացվել Է հունիսի 12-ից մինչեւ 26-ը: Հարցմանը մասնակցել Է երկրի 2338 քաղաքացի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում