Ժամանակն է Սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան քաղաքական բարձրագույն պաշտոններ զբաղեցնել․ Գագիկ Ծառուկյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Սահմանադրությամբ պետք է ամրագրվի, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել բարձր պաշտոններ։
«Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,- գրել է նա:
Այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ համակարծիք է ԿԳՄՍ նախարարի հետ, որը երեկ, ակնարկել էր Գագիկ Ծառուկյանի տասնամյակներ առաջ տեղի ունեցած հայտնի դատական գործը։
«Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ»,-գրել է Փաշինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում