Բեյլի հեռանալուց հետո կա՛մ Ասենսիոն, կա՛մ Վինիսիուսը կվերցնեն 11 համարը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը շատ մոտ է «Տոտենհեմ» տեղափոխվելուն։ «Արքայական» ակումբից հեռանալու դեպքում 11 համարի մարզաշապիկը ազատ կմնա։
Marca-ն գրում է, որ մադրիդյան թիմում 2 թեկնածու կա 11 համարը կրելու համար։ Այդ թեկնածուներն են կիսապաշտպան Մարկո Ասենսիոն և հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Ասենսիոն ոչ մեկ անգամ է թաքցրել, որ ցանկանում է օրերից մի օր ստանալ 10 համարի մարզաշապիկը, որով հիմա խաղում է Լուկա Մոդրիչը։ Սակայն չի բացառվում, որ իսպանացի ֆուտբոլիստը վերցնի 11-ը՝ այդպիսով ավելի մոտ լինելով իր սիրելի խաղահամարին։
Վինիսիուսը ևս կարող է վերցնել 11-ը, որով նա նախկինում հանդես է եկել «Ֆլամենգոյի» կազմում։ Բրազիլացի ֆուտբոլիստը հնարավորություն ունի վերցնելու նաև 16 համարի շապիկը, որով հանդես էր գալիս Խամես Ռոդրիգեսը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարձակալությունից վերադարձած Մարտին Էդեգորը հանդես է գալում 21 համարի մարզաշապիկով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում