Ռոբերտ Արզումանյանի և Հենրիկ Մխիթարյանի անկեղծ հարցազրույցը./2011/
Նմանատիպ
Ռոբերտ Արզումանյանի և Հենրիկ Մխիթարյանի անկեղծ հարցազրույցը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջին:
1,Դուք աշխատել եք տարբեր մարզիչների հետ, ի՞նչ եք սովորել նրանցից և, եթե կարող եք, համեմատեք նրանց:
Հենրիխ. Ես իսկապես աշխատել եմ տարբեր մարզիչների հետ և շատ բան եմ սովորել նրանցից: Չեմ կարող նրանց համեմատել, քանի որ բոլորն ունեն իրենց առանձնահատկությունները, և կարծում եմ, նրանք դրանով են տարբերվում իրարից:
Ռոբերտ. Ես աշխատել եմ շատ մարզիչների հետ ինչպես ակումբներում, այնպես էլ հավաքականում, և նրանք բոլորն ինձ շատ բան են տվել: Ֆրանսիացի մարզիչ Բերնար Կազոնին ինձ հնարավորություն է տվել խաղալ Հայաստանի հավաքականի կազմում, և ես նրան շատ եմ սիրում: Ֆուտբոլիստները միշտ սիրում են այն մարզիչներին, որոնք նրանց տեղ են տալիս հիմնական կազմում:
2,Դուք խաղացել եք տարբեր մարզադաշտերում, իսկ կա՞ ձեզ համար ինչ-որ յուրահատուկ մարզադաշտ:
Հենրիխ. «Շախտյորի» մարզադաշտը’ «Դոնբաս Արենան
Ռոբերտ. «էյնդհովենի ՊՍՎ» մարզադաշտը, որտեղ ես անցկացրել եմ երկրորդ խաղը Հայաստանի հավաքականի կազմում պաշտոնական խաղերում, և նման մեծ մարզադաշտում դեռ չէի խաղացել: Իհարկե, հետո շատ անգամներ դուրս եմ եկել նման մեծ դաշտ, բայց այն, ինչ քո կյանքում տեղի է ունենում առաջին անգամ, հիշվում է միշտ:
3,Հիշո՞ւմ եք աշխարհի առաջին առաջնությունը, որին հետևել եք, ո՞ր թիմին էիք երկրպագում:
Հենրիխ. Դա 1998-ին էր, ես երկրպագում էի Ֆրանսիայի հավաքականին:
Ռոբերտ. 1994-ի աշխարհի առաջնությունը, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ում: Այդ ժամանակ ես երկրպագում էի Գերմանիայի հավաքականին, որը քառորդ եզրափակիչում պարտվեց Բուլղարիայի հավաքականին: Հիշում եմ, որ նույնիսկ լաց եղա, քանի որ իմ սիրած թիմը դուրս մնաց հետագա պայքարից: Հետագայում իհարկե փոխվեցին իմ սիրած թիմերը, հիմա աշխարհի ուժեղագույն հավաքականն աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականն է, ընդհանրապես ես սիրում եմ գեղեցիկ ֆուտբոլ:
4,Առաջին անգամ ե՞րբ եք մարզադաշտում ֆուտբոլ դիտել:
Հենրիխ. 1996-ին դիտել եմ Գերմանիայի հավաքականի խաղը:
Ռոբերտ. Հայաստանի հավաքականի գրեթե բոլոր խաղերը դիտել եմ մարզադաշտում:
5,Անվանեք երկու իրեր, առանց որոնց չեք կարող դիմանալ կյանքում:
Հենրիխ. Գնդակ և խաղակոշիկներ
Ռոբերտ. Ինտերնետ և հեռախոս:
6,Եթե դուք գիրք գրեիք ձեր ֆուտբոլային կյանքի մասին, ինչպե՞ս կանվանեիք այն:
Հենրիխ. Այդ մասին երբեք չեմ մտածել և հետևաբար չեմ կարող պատասխանել այդ հարցին.:«հե’չ երկրբագուհուն չի քաշելՌոբերտ Արզումանյան – Ռոբերտ Արզումանյան – »
Ռոբերտ. Այն ամենն, ինչին հասել եմ կյանքում և ֆուտբոլի մեջ, ինձ դժվարությամբ է տրվել: Չգիտեմ, բայց եթե երբևէ գիրք գրեմ, հավանաբար կանվանեմ «Դժվարություններով լի ճանապարհ» (ծիծաղում է):
7,Ո՞ր ֆիլմում կցանկանայիք հանդես գալ գլխավոր դերում:
Հենրիխ. Երբեք չեմ երազել ֆիլմում նկարահանվելու մասին:
Ռոբերտ. Եթե նման հնարավորություն ընձեռվեր, ապա կցանկանայի նկարահանվել ռոմանտիկ ֆիլմում Ջեսիկա Ալբայի հետ:
8,Ի՞նչ պետք է միշտ լինի ձեր սառնարանում:
Հենրիխ. Այն, ամենագլխավորը, պետք է միշտ միացած լինի (ծիծաղում է), և նրա մեջ պետք է լինի համեղ ուտելիք
Ռոբերտ. Ջուր, ես չեմ կարող առանց սառը ջրի:-«Նոյն իրեն ուժ է տալիսՌոբերտ Արզումանյան – Ռոբերտ Արզումանյան – »
9,Ավարտեք նախադասությունը. «Յուրաքանչյուր պարտությունից հետո…»
Հենրիխ. Վերլուծում եմ իմ խաղը և գնահատում այն:
Ռոբերտ. Ես տխրում եմ:
10,Դավիթ Վիլյան Հարավային Աֆրիկայում ասել է, որ ֆուտբոլը սպորտի ունիվերսալ տեսակ է և սազում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց, և հատկապես ընդգծել է կին երկրպագուների դերը: Ձեր կարծիքով, որքանո՞վ են օգնում նրանք Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակ:
Հենրիխ. Խաղի ժամանակ մենք տրիբունաներին չենք նայում և չենք տեսնում, թե որքան երկրպագու կա այնտեղ, գլխավորը, որպեսզի մարզադաշտը լիքը լինի:
Ռոբերտ. Իհարկե, հաճելի է, երբ կանայք հետաքրքրվում են ֆուտբոլով և երկրպագում են մեզ, բայց խաղի ժամանակ մենք չենք նայում տրիբունաներին:
11,2010-ի ֆուտբոլի աշխարհայի առաջնությունում միայն երեք հավաքականների կազմում են խաղացել այդ երկրների առաջնություններում հանդես եկած ֆուտբոլիստներ: Ո՞ր երկրների:
Հենրիխ. Հայաստանի հավաքականը Ռոբերտ Արզումանյան – (Իրականում Հայաստանի հավաքականը դեռ երբեք հանդես եկել ԱԱ-ում’ խմբ. դիտ.)
Ռոբերտ. Գերմանիա, Անգլիա և Իտալիա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում