Տիգրան Աբրահամյան. Արցախում պահեստազորայինների հավաքը օպերատիվ և կազմակերպված է իրականացվում
27/09/2020 15:17
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: «Արցախում պահեստազորայինների հավաքը բավականին օպերատիվ և կազմակերպված է իրականացվում»,– գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, զինկոմիսարիատները սահմանված կարգով աշխատում են և անհրաժեշտ համալրումների հարցը լուծում։
Արցախի Ազատամարտիկների միությունը, ինչպես 2016 թվականի ապրիլյանի օրերին, այժմ էլ՝ ակտիվ աշխատանքների մեջ է։ Այն զինվորակաները, գեներալները, որոնք թոշակի էին անցել, վերադարձել են շարք՝ համախմբվել են բանակի շուրջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում