Վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վահե Մելիքսեթյանը
09/10/2020 16:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հոկտեմբերի 8-ին ղարաբաղյան ճակատում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանը:
Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության տարածած մահազդում նշվում է.
«Տաղանդավոր գիտնականի, փայլուն դեղագետի, մաքրամաքուր և ազնիվ հոգու տեր ընկերոջ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։
Մեր զորակցությունն ենք հայտնում մեր սիրելի ընկերոջ ընտանիքին։
Հավերժ փառք քեզ, մեր հերոս ընկեր»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում