Տրանսպորտը կթանկանա հիսուն տոկոսով
Նմանատիպ
Միջքաղաքային տրանսպորտը կթանկանա 50 տոկոսով: Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի սպառողների ասոցացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: «Կթանկանան միայն միկրոավտոբուսները և ավտոբուսները: Չնայած էլեկտրաէներգիայի գնի բարձրացմանը’ մետրոյի գինը չի բարձրանա, քանի որ մեկուկես տարի առաջ է թանկացել»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ’ կարծիք հայտնեց Արմեն Պողոսյանը:
Հայաստանում գազի սակագնի բարձրացումն ուժի մեջ է մտել հուլիսի 7-ից: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը սահմանել է 156 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար: «ՀայՌուսգազարդ»-ը հայտ էր ներկայացրել սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի: ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ կսուբսիդավորի սակագնի 30 տոկոսը: Սուբսիդավորման եղանակները քննարկման առարկա էին ռուսական կողմի հետ: Գազի գնի սուբսիդավորման բանակցություններում խոսք է գնում մոտ 150 միլիոն դոլարի մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում