Թեհրանը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Զարիֆ
15/10/2020 21:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու Իրանի պատրաստակամության մասին:
Ինչպես հաղորդում է «ԻՐՆԱ» գործակալությունը, հեռախոսազրույցի ժամանակ Իրանի ԱԳ նախարարը հաստատել է Իրանի սկզբունքային դիրքրոշումը և կայուն խաղաղության հասնելուն աջակցելու պատրաստականությունը:
Կողմերը նշել են նաև տարածաշրջանային նախաձեռնությունների կարևորությունը բազմամյա հակամարտության կարգավորման հարցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում