Բաքուն Պետդումայի պատգամավոր Միլոնովին ընդգրկեց անցանկալի անձանց ցուցակում` Արցախ կատարած այցի պատճառով
Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին ընդգրկել է անցանկալի անձանց ցուցակում՝ Բաքվի հետ չհամաձայնեցված Լեռնային Ղարաբաղ այց կատարելու պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի անդամ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամի անօրինական այցը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Նման այց կատարելու համար Վիտալի Միլոնովի անունն ընդգրկվել է այն մարդկանց ցանկում, որոնց արգելվում է մուտք գործել Ադրբեջան»,- ասվում է ԱԳՆ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Զեկույցում նշվում է նաև, որ այդ այցը, որը բացահայտ աջակցություն է ցույց տալիս տեղի իշխանությանը, բացարձակապես հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի բարձր մակարդակի հարաբերություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում