«ԼՂ հարցում ԱՄՆ-ի և ՌԴ-ի դիրքորոշումները սկզբունքային առումով համընկնում են». ԱՄՆ-ում ՌԴ դեսպան
17/10/2020 16:58
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգվորման սկզբունքային հարցերում Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են:
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտնել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:
«Դա հաճելի անակնկալ էր, երբ հրապարակվեց երեք նախագահների (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) համատեղ հայտարարությունը: Մեզ մոտ այնքան քիչ են դեպքերը, երբ ամերիկյան և ռուսական դիրքորոշումները համընկնում են: Մենք կողմերին զսպվածության, նախևառաջ կրակի դադարեցման և դիվանագիտական ջանքերին վերադարձի կոչ ենք արել: Կան որոշ նրբություններ, սակայն սկզբունքային առումով մենք աջակցում ենք այն գործընթացին, որը պետք է կողմերին դեպի խաղաղություն տանի»,-ասել է դեսպանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում