Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
28/10/2020 22:28

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խորհրդական, գնդապետ Աշոտ Սաբիրի Բալասանյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,– ասվում է նախագահի հրամանագրում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում