«Ժողովուրդ». Արցախի միջազգային ճանաչումը ԼՂ խնդրի կարգավորման առաջընթացի միակ ճանապարհն է․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր

Նմանատիպ
««Ես չորս օր անցկացրել եմ Հայաստանում խորհրդարանական անդամների մեծ պատվիրակության հետ: Մենք հնարավորություն ունեցանք մեր աջակցությունը ցույց տալու Հայաստանին և Արցախի ժողովրդին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր այցի տպավորությունների մասին կիսվեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Ղազարյանը:
Նշենք, որ նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջնորդած «Առաջ Հանրապետություն» խմբակցության պատգամավորներից է: ֆրանսիացի պատգամավորները հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարներին, խորհրդարանի անդամներին: «Մենք այցելել ենք «Էրեբունի» հիվանդանոց, տեսել ծանր վիրավոր զինվորներին: Նրանց վնասվածքները վկայում են, որ արգելված զինատեսակ է օգտագործվել, ինչպիսին են կլաստերային փամփուշտները, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է:
Քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախը ևս ադրբեջանական ուժերի կողմից ռազմական հանցագործություններ են»,-նշեց նա: Պատգամավորի խոսքով՝ հաշվի առնելով Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն առաջընթացի միակ ճանապարհն է: «Ես անկեղծ հույս ունեմ, որ եվրոպական շատ երկրներ, այդ թվում ՝ Ֆրանսիան, հետևելու են դրան: Պետք է լրջորեն դիտարկվեն նաև պատժամիջոցները Ադրբեջանի և Թուրքիայի դեմ»,-հավելեց նա: Պատգամավորն ընդգծում է՝ Բաքուն քննադատել է իրենց՝ Հայաստան այցը, քանի որ նրանք չեն ցանկանում, որ ճշմարտությունը տեսնեն և հաղորդեն Եվրոպային»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում