Եվրոպական խորհրդարանի կուսակցությունները կոչ են արել ԼՂ-ում հրադադարի նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանել

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Եվրոպական խորհրդարանի առաջատար կուսակցությունները կոչ են արել Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման միջազգային վերահսկողության արդյունավետ մեխանիզմ ներդնել, գրում է ria.ru-ն։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք հրադադարի վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումները և կոչ ենք անում անհապաղ և անվերապահորեն դադարեցնել մարտական գործողությունները:Մենք նաև կոչ ենք անում կիրառել հրադադարի դիտարկման միջազգային արդյունավետ մեխանիզմ»,- ասված է կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում