Թշնամին ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում, բայց կրելով մարդուժի մեծ կորուստներ, փախել է զբաղեցրած դիրքերից
30/10/2020 21:31

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում․ այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորմանը։
«Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։
Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։
Առանձին հատվածներում շարունակվել է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։
Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա»,- ասված է հաղորդագրության տեքստում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում