Վերականգնելու ենք հավատը մեր երկրի ապագայի հանդեպ. Վազգեն Մանուկյանի Ամանորի ուղերձը (տեսանյութ)

Վերականգնելու ենք հավատը մեր երկրի ապագայի հանդեպ. Վազգեն Մանուկյանի Ամանորի ուղերձը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: «Այսօր ապահովված չեն անգամ ՀՀ անվտանգությունը և ինքնիշխանությունը, պատերազմը հնարավոր էր կանխել, պատերազմական գործողությունների ավարտն էլ այս տեսքը չէր ունենա, եթե սխալ ու կասկածելի որոշումներ չընդունվեին, տեղի ունեցածը դավաճանության, անգրագիտության, ստի և կեղծիքի հետևանքներն են: Դա փոքր մարդու մեծ վրեժն էր հայ ժողովրդից, Արցախից, Հայաստանից»,– ասաց նա և նշեց, որ Հայաստանում այսօր անիշխանություն է և պետական կառավարման ճգնաժամ:

Վազգեն Մանուկյանը նկատել է, որ 2020 թվականը ողբերգության, բայց նաև հերոսության տարի էր, ապա ավելացրել է, որ խոնարհվում է մարտերում զոհված մեր քաջերի հիշատակի առաջ, ցավակցում հարազատներին, համբերություն և տոկունություն մաղթում և նաև կորոնավիրուսից մահացած քաղաքացիների ընտանիքներին ևս ցավակցություն հայտնեց:

«2021 թվականին հսկայական անելիքներ ունենք, պետք է ապահովենք արժանապատիվ խաղաղություն, արդիականացնենք հայկական բանակը, ձեռք մեկնենք արցախահայությանը, տեր կանգնենք Հայաստանի սահմաններին, թույլ չտանք սոցիալ-տնտեսական կոլապս, ներդրումներ բերենք, վերացնենք, թույնի և ատելության ներքին մթնոլորտը: Ամենակարևորը՝ հայության մոտ վերականգնելու ենք հավատը մեր երկրի ապագայի հանդեպ: Ես տեսնում եմ, ես պատրաստ եմ ձեզ հետ անցնել այն ճանապարհը, որով մենք տեր կկանգնենք մեր երկրին, արժեքներին, արժանապատվությանը, ես հավատում եմ Արցախի և Հայաստանի վերականգնմանը, վերածնունդին», – ասաց նա:

Մանրամասները տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում