ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր
13/01/2021 18:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հունվարի 13-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Նախարար Այվազյանը կարևորեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձման վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորության լիարժեք և շուտափույթ իրականացումը։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում