Ռոբերտ Էմմիյանը ցանկանում է, որ Եվրոպայի իր ռեկորդը միայն հայ մարզիկը գերազանցի
Նմանատիպ
ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի գործող ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը պատահական չէի համարում իտալական Ռիետե քաղաքում Հայաստանի թեթեւաթլետ, հեռացատկորդ Լեւոն Աղասյանի նվաճած ոսկե մեդալը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Էմմիյանը նշեց, որ մեր մարզիկի 16,1 մետր արդյունքը յուրահատուկ Է հայկական աթլետիկայի համար:
«Սա պատահական հաջողություն չԷր, իսկ աթլետիկայի նման մարզաձեւում ոսկե մեդալ նվաճելը չափազանց բարդ Է: Վերջին 3 տարիներին Հայաստանի թեթեւաթլետները մասնակցել եւ մասնակցում են բոլոր պաշտոնական միջազգային մրցումներին տարիքային բոլոր խմբերում: Այն բանից հետո, երբ Հայաստանի եւ Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիաները բացառիկ պայմանագիր կնքեցին Գյումրիում համագործակցության մասին, Հայաստանի մարզիկները ժամանակ առ ժամանակ ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Ֆրանսիայում լավագույն պայմաններում, ակտիվացել Է մեր մարզիչների եւ մարզիկների աշխատանքը: Բացի դրանից, ավանդական Է դարձել միջազգային մրցաշարի անցկացումը Հայաստանում, ինչը նույնպես խթան Է մարզիկների համար»,- ասաց նա:
Էմմիյանը նշեց, որ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան համագործակցում Է տարբեր երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Հունաստանի: Թեթեւաթլետի ոսկե մեդալ նվաճելը նշանակում Է, որ համապատասխան աշխատանքը ճիշտ ուղու վրա Է: Պատահական չԷ նաեւ, որ Հայաստանի թեթեւատլեթները հաջող ելույթներ են ունենում եվրոպական մրցումներում, թեկուզ եւ առայժմ ոչ ուժեղագույնների խմբում:
«Գրեթե 30 տարի Է, ինչ անսասան Է մնում Եվրոպայի իմ ռեկորդը՝ 8,86 մետր արդյունքը, բայց ես շատ ուրախ կլինեի, եթե այն որեւե մեկը գերազանցեր, իհարկե մեկ պայմանով, որ այդ մեկը Հայաստանի մարզիկ լինի»- ավելացրեց անվանի մարզիկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում