Տրոլեյբուսի վարորդների հայտարարած գործադուլը դադարեցվել է

որ Նորքում 9 եւ 10 համարների տրոլեյբուսների վարորդների կողմից հայտարարված գործադուլը դադարեցվել է: Համացանցում տեղեկություն էր տարածվել, որ 9 եւ 10 համարի տրոլեյբուսների վարորդները Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի արձանի հարեւանությամբ, կանգնեցրել են տրոլեյբուսները եւ հրաժարվել ուղեւորների սպասարկումից: Նրանք պատճառաբանել են, որ վերջիններս չեն վճարում հավելյալ 50 դրամները, ինչի հետեւանքով իրենք էլ չեն կարող անում կատարել օրվա ուղևորավարձերի հավաքման «պլանը»:

Լուրի հետքերով «Արմենպրես»-ը մեկնել է դեպքի վայր, սակայն պարզվել է, որ վարորդներն արդեն մեկնել են տարբեր ուղղություններով: Տարածքում եղած ուղեւորները տեղեկացրել են, որ վարորդներն իսկապես հրաժարվել են վարել եւ որոշ ժամանակ կանգնեցրել են տրոլեյբուսները, սակայն անակնկալ կերպով բոլորը միանգամից քշել- հեռացել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում