Ժոզեն ճիշտ է. Տուխելը պատասխանել է Մոուրինյուին

Ժոզեն ճիշտ է. Տուխելը պատասխանել է Մոուրինյուին

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.amԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերին այն մասին, որ ՊՍԺ-ում աշխատանքն իր դժվարությամբ չի համեմատվի «Չելսիում» աշխատանքի հետ.

«Դա չի կարելի համեմատել: Միանգամայ համաձայն եմ: Սա բոլորովին այլ է: Բոլորովին այլ մշակույթ է, այլ հարաբերություն, այլ խաղ: Ցանկանում եմ հստակեցնել, որ ինձ չկա ավելի լավ կամ ավելի վատ տարբերակ, պարզապես սա շատ-շատ տարբեր է:

Ժոզեն ճիշտ է, հարցը ոչ թե այն է, թե որն է ավելի լավ կամ ավելի վատ, այլ այն՝ արդյոք համապատասխանում է դա քեզ, թե ոչ, իսկ հենց հիմա սա ինձ միանգամայն համապատասխանում է»,– Տուխելի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Այսօր՝ փետրվարի 4-ին, «Տոտենհեմը» կմրցի «Չելսիի» հետ Անգլիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում: Հանդիպումը կկայանա «Տոտենհեմ-Հոտսպուր» մարզադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում