Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին համախմբվել բանակի շուրջ. Արշավիր Ղարամյան

Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին համախմբվել բանակի շուրջ. Արշավիր Ղարամյան

Մեր երկրի համար այս օրհասական պահին՝ կոչ եմ անում իմ մարտական ընկերներին՝ համախմբվելու բանակի շուրջ և պաշտպանել երկիրը բոլոր այն անձանցից, ուժերից, ովքեր վտանգում են մեր հայրենիքի անվտանգությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ։

«Համախմբման, մեկ բռունցք դառնալու այս կարևոր հանգրվանային փուլում, պայքարելու, հայի տեսակը պահելու, մեր հայրենիքը հետագա ցնցումներից զերծ պահելու համար չկա այլ ելք, քան միահամուռ պայքարը Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական հենարանի հեռացումը։

Համոզված եմ, որ ուժային կառույցների մեր գործընկերները, պատվախնդիր սպաները, սպային հատուկ կեցվածք կընդունեն և կանեն այն, ինչ բխում է մեր հայրենիքի և մեր քաղաքացիների շահերից»,-գրել է Արշավիր Ղարամյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում