Վարչապետի որոշմամբ Վարազդատ Կարապետյանն ազատվեց պաշտոնից

Վարչապետի որոշմամբ Վարազդատ Կարապետյանն ազատվեց պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

« Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը`

1. Վարազդատ Կարապետյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանն օրեր առաջ պաշտոնից հրաժարականի մասին հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Հրաժարվելով Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից՝ հասկանում եմ, որ հիմա Չինաստան գնալու ժամանակը չէ, հիմա մեր երկրում մնալու ու էս խայտառակ պարտության դաժան լուծը համախոհների ու զինակիցների հետ քաշելու ժամանակն է։ Մենք նախ սեփական ազգային պետություն, ազգային տեսիլք, առաքելություն, մշակված ռազմավարություն պետք է ունենանք, ապա նոր մտածենք այլոց հետ մեր հարաբերությունների մասին»։

Կարապետյանն այս պաշտոնին նշանակվել էր վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ։ Մինչ այդ էլ, նա հայտարարել էր, որ վայր է դնում Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում