3.1 C
Yerevan

Որ տարիքային խմբերն են պատվաստվելու և որ պատվաստանյութով. մանրամասնում է առողջապահության նախարարը

Նմանատիպ

Շվեդիան Թուրքիային է հանձնել քուրդ զինյալներից մեկին

Շվեդիայի իշխանությունները Թուրքիային են հանձել Քրդական բանվորական կուսակցությանն անդամակցելու...

Իրավիճակն Արցախում։ Ի՞նչ է տեղի ունեցել և ինչ է կատարվում հիմա

Այսօր տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ քաղաքացիական հագուստով մի...

Ցանկանում են խաթարել Արցախի բնականոն կյանքը․ Արցախի ՄԻՊ

«Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի...

Ոորոշում ենք կայացրել, որ Astrazeneca-ով պատվաստման համար կսահմանենք տարիքային շեմ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ նշյալ պատվաստանյութով կպատվաստվեն միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիները՝ ռիսկի խմբում գտնվողները: Մասնավորապես խոսքը վերաբերում է 65 տարեկանից բարձր քաղաքացիներին, 55 տարեկանից բարձր բուժաշխատողներին, խրոնիկ հիվանդներին՝ 55-ից բարձր ու սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներին ու բնակիչներին՝ 55-ից բարձր:

Sputnik V-ի մասով նախարարն ասաց, կպատվաստվեն 18-54 տարեկան բուժաշխատողները, մինչև 54 տարեկան խրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները ու բնակիչները՝ ևս մինչև 55 տարեկան:

Sputnik V-ի մասով ցուցումները կվերանայվեն, երբ նոր չափաբաժին լինի: Այս սահմանափակումները կան, քանի որ առաջին չափաբաժինն է միայն ստացվել՝ 15 հազար չափով:

 

spot_img
spot_img