Ստամբուլի օդանավակայանում ռումբի ահազանգի պատճառով չվերթներ են հետաձգվել
15/08/2013 11:56
Նմանատիպ
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանից Գերմանիայի տարբեր քաղաքներ թռչող 5 ինքնաթիռներում որոնումներ են անցկացվել նրանցից մեկում ռումբ տեղադրված լինելու մասին անանուն ահազանգի պատճառով:
Դեպի Գերմանիա բոլոր թռիչքները մոտ 4 ժամով հետաձգվել են:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով CNNTurk-ը, որոնումներն անցկացվել են ինչպես Turkish Airlines, այնպես էլ Lufthansa ավիաընկերությունների ինքնաթիռներում, որոնք պետք է թռիչքներ իրականացնեին դեպի Բեռլին, Ֆրանկֆուրտ, Համբուրգ, Շտուտգարտ եւ Մյունխեն:
Օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները ուղեբեռների հետ միասին ինքնաթիռներից դուրս են բերել ուղեւորներին եւ կրկնակի զննում անցկացրել: Ոչ մի ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում