4.1 C
Yerevan

ԱԱԾ նախկին տնօրեններն ասացին, թե ինչու չեն ձերբակալել Նիկոլ Փաշինյանին

Նմանատիպ

Շվեդիան Թուրքիային է հանձնել քուրդ զինյալներից մեկին

Շվեդիայի իշխանությունները Թուրքիային են հանձել Քրդական բանվորական կուսակցությանն անդամակցելու...

Իրավիճակն Արցախում։ Ի՞նչ է տեղի ունեցել և ինչ է կատարվում հիմա

Այսօր տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ քաղաքացիական հագուստով մի...

Ցանկանում են խաթարել Արցախի բնականոն կյանքը․ Արցախի ՄԻՊ

«Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի...

Ինչն է խանգարել Արթուր Վանեցյանին կամ Միքայել Համբարձումյանին, որպեսզի պաշտոնավարման ընթացքում ձերբակալեն Նիկոլ Փաշինյանին կամ այն պաշտոնյաներին, որոնց մեջ խնդիր են տեսնում:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ դրա մասին անպայման կխոսի, խոստանում է. «Այս պահին ասել, թե ինչու չձերբակալեցինք, քայլեր չարեցինք… մենք արել են… այն անձինք, այն ուժերը, ովքեր դրսի օրակարգեր են սպասարկել, նրանց մասով արվել են աշխատանքներ: Դրա մասին մի օր կխոսենք: Եկեք այսօրվա ասուլիսը հարցազրույցի ֆորմատի չվերածենք»:

Ամեն դեպքում վերադառնալով հարցին, թե ինչու չձերբակալեցին Փաշինյանին, Վանեցյանն ասաց, որ Հայաստանում կա մի մոլորված զանգված, որը դեռևս մինչև հիմա մոլորության մեջ է. «Երկիրը կործանման տարած, Արցախի 75 տոկոսը թշնամուն հանձնած, անտաղանդ կառավարիչներ, երկիրը կործանած մարդիկ այսօր շարունակում են կառչած մնալ իրենց աթոռից, քանի որ այս տարիների ընթացքում մարդիկ մոլորեցվել են, այսօր ունենք մի զանգված, ովքեր մոլորյալներ են: Քաղաքական շատ ուժեր նրանց այլ անուններ են տալիս, սակայն ես ասում եմ, որ մոլորյալներ են: Մեր այսօրվա խոսքը նաև ուղղված է հենց նրանց, որ նրանց մոլորությանից հանենք»:

Միքայել Համբարձումյանն իր հերթին ասաց, որ իր պաշտոնավարման ժամանակ քրեական վարույթ նախաձեռնելու իրավական հիմքեր չի տեսել:

spot_img
spot_img