Ալիևը կրկին հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունը լուծված է
10/05/2021 19:07

Նմանատիպ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունը լուծված է:
«Ես պատերազմից հետո բազմիցս ասել եմ, և հիմա ուզում եմ կրկնել, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է: Ադրբեջանն այդ հարցը լուծել է ինքնուրույն՝ ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ»,- ինչպես տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ը, ասել է Ալիևը AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով` Ադրբեջանի տարածքում «չկա տարածքային միավոր ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է»:
«Հակամարտությունը լուծված է, և ես կարծում եմ, որ այս խնդրին վերադառնալու անհրաժեշտություն չկա: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ԼՂ հիմնախնդիրը չի լուծվել, ապա դա նրա խնդիրներն են»,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում