Ալիևը բանակցություններ է վարել Լավրովի հետ
10/05/2021 22:17

Նմանատիպ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը:
Տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ Լավրովն այսօր ժամանել է Բաքու: Նա երկօրյա աշխատանքային այցով կգտնվի Ադրբեջանի մայրաքաղաքում, որի ընթացքում կհանդիպի նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Լավրովի այցի ընթացքում նախատեսում է հանգամանորեն քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: