Ադրբեջանցիներին հրահանգավորվել է տիրանալ Մեծ Իշխանասար լեռան բարձունքներին ու վերահսկողություն սահմանել Սիսիանի օդանավակայանի նկատմամբ. Արշավիր Ղարամյան

Նմանատիպ
Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը իր էջում գրում է.
«Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը…
Օգտվելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից, իսրայելա-պաղեստինյան բախումներից, ՀՀ-ում գործող դեգեներատ իշխանությունների անկարողությունից (իսկ փաստացի՝ Հայաստանի անիշխան վիճակից, եթե հաշվի առնենք, որ խորհրդարանական հանրապետության խորհրդարանն արձակված է, երկրի նախագահը գտնվում է արձակուրդում, իսկ վարչապետի պաշտոնը ապօրինաբար զավթված է) և թուրքիայի նկրտումներից՝ այդ ամբողջ խառնաշփոթ վիճակից շահող դուրս գալու մտադրություններից, ադրբեջանցիներին հրահանգավորվել է անհապաղ տիրանալ Մեծ Իշխանասար լեռան բարձունքներին ու դրանով իսկ վերահսկողություն սահմանել Սիսիանի օդանավակայանի նկատմամբ, որը արցախյան վերջին պատերազմից հետո վեր է ածվել խոշոր ռազմաբազայի և Սյունիքի անվտանգության ամենակարևոր բաղադրիչներից է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում