ՀՀ պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում է․ Mediaport
14/05/2021 14:52

Նմանատիպ
Հայաստանի պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում է։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։
Mediaport-ի թղթակիցը փորձել է մտնել նկարահանելու, անվտանգության աշխատակիցները, սակայն արգելել են՝ չթույլատրելով անգամ դրսում կանգնել:
«Մեզ հաջողվեց ֆիքսել միայն ռեստորանի դիմաց կայանված մեքենաները:
Հիշեցնենք, որ թշնամու զորքն արդեն երկու օր է՝ ներխուժել է Հայաստանի երկու մարզեր և չեն հեռանում, իսկ Հայաստանի անվտանգության համար պատասխանատու պաշտոնյան այդ նույն պահին ռեստորանում ճաշում է»,- գրում է ալիքը։