Իրանի ԱԳ նախարար Զարիֆը կայցելի Հայաստան և Ադրբեջան
24/05/2021 11:59

Նմանատիպ
Իրանի արտաքին գործերի նախարարը կարճատև այցերով կլինի Հայաստանում և Ադրբեջանում, հայտնում է Iran Press-ը՝ վկայակոչելով ԱԳՆ մամուլի խոսնակ Սաեդ Խաթիբզադեի հայտարարությունը։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելի Հայաստան և Ադրբեջան, սակայն այցերի նպատակն ու դրանց շրջանակում քննարկվելիք թեմաները չեն նշվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում